ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Սխալների ուղղում

Սխալների ուղղում
24.07.2015 | 00:08

«Վերջապես մի խելքը գլխին որոշում կայացվեց»,- մեզ հետ հեռախոսազրույցում ասացին մի քանի փոքր և միջին ձեռնարկատերեր, երբ հարցրինք՝ գո՞հ են արդյոք վարչապետի որոշումից։ Իսկ որոշումն անսպասելի էր։ «Բոլոր նախարարությունները տեսչական ստուգումները պետք է կես տարով դադարեցնեն, այնուհետև ստուգումների թիվը նվազեցնեն»,- կառավարության նիստում հանձնարարեց վարչապետ Հովիկ Աբրահամյանը։ Հիշեցնենք, որ տեսչական ստուգումների քանակն ավելացվել է նախկին կառավարության ժամանակ, ինչը բոլոր ոլորտներում առաջացրել էր գործարարների դժգոհությունը։ Գործադիրի հուլիսի 23-ի նիստում նախորդ կառավարության այդ սխալը փորձեց շտկել այս կառավարությունը։ Ի դեպ, նիստից հետո էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանից փորձեցինք ճշտել՝ որքա՞ն կկրճատվի ստուգումների քանակը, և ո՞ր ոլորտից են այդ գործընթացն սկսելու։ «Ըստ անհրաժեշտության, բոլոր ոլորտներում պետք է կրճատվեն ստուգումները»,- պարզաբանեց նախարարը։ Գուցե ստուգումների կրճատումը ՓՄՁ ոլորտի «վերակենդանացման» համար լավ նախադրյա՞լ դառնա։

Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 3495

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ